Մարտի 24-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ 3-րդ բաժնի, Երեւան քաղաքի վարչության ՔՀԲ եւ Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողները Ամիրյան փողոցի թիվ 18 հասցեի մոտից, թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1977 թ. ծնված Ներսես Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է 0.5 գ կշռով դեղնականաչավուն զանգված եւ մեկ ներարկիչ` սպիտակ հեղուկով` 1 մլ ծավալով:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: