Մարտի 24-ին, ժամը 08.40-ին, Երեւանի Լենինգրադյան եւ Մոնթե Մելքոնյանի փողոցների խաչմերուկի գետնանցման ճանապարհին իրար են բախվել «Հոնդա», «Մազդա» եւ «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «Հոնդա»-ի վարորդը, ուղեւորուհին եւ «Մազդա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: