Ֆրանսիայում դեռահաս վարորդները հնարավորություն կունենան երթեւեկել ընդհանուր օգտագործման ճանապարհներով, թեթեւ կվադրոցիկլերով։ 14 տարեկաններին թույլատրելու են վարել նվազեցված հզորությամբ Renault Twizy մեքենաները։

Renault ընկերության ներկայացուցիչների խոսքով, այն լավ տարբերակ է պատանի վարորդների համար։

Նշենք, որ Twizy-ն կարող է լուրջ մրցակություն ցուցաբերել սկուտերներին կամ սովորական կվադրոցիկլերին։ Էլեկտրոմեքենան նաեւ անվտանգության բարձիկներ եւ գոտիներ ունի։