Kia ընկերությունը տարածել է նոր սերնդի Optima-ի պաշտոնական լուսանկարները: Մեքենայի դիզայնը Sportspace կոնցեպտի եւ Quoris սեդանի ոճով է:
Առայժմ Kia-ն ընդամենը երկու լուսանկար է հրապարակել՝ ամերիկյան եւ կորեական տարբերակների (եվրոպական մոդիֆիկացիան դրանցից զգալիորեն չի տարբերվելու):
Ըստ Motor-ի, ավտոմեքենայի թափքի առջեւի հատվածն ամբողջությամբ նոր է: Փոխվել են նաեւ լուսարձակները. դրանք ավելի նեղ են դարձել:





























