Honda ընկերությունը ներկայացրել է Honda S660 В մոդելի նախատիպը, իհարկե՝ դեռեւս միայն լուսանկարներով:

Honda S660 ավտոմեքենան ծրագրվում է արտադրության մեջ դնել արդեն 2015 թվականին, Յոկաիչի գործարանում (Yachiyo Industry Co., Ltd ձեռնարկություն):

Ավտոսիրողները դեռեւս չեն կարող ծանոթանալ նորույթի տեխնիկական բնութագրերին: Honda-ի ներկայացուցիչների տեղեկացմամբ, ներկայում մեքենան փորձարկումներ է անցնում:

Ըստ Informing-ի, արդեն գոյություն ունեցող տեղեկությունների համաձայն, երկտեղանոց ավտոմեքենան կկարողանա մինչեւ 140 կմ/ժ արագություն զարգացնել: Նորույթի գինը դեռեւս գաղտնի է պահվում: Հայտնի է, որ այս մեքենայի արտաքին դիզայնի առանձնահատկությունը բացվող տանիքն է լինելու: