Մարտի 26-ին  ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները  ծառայություն կատարելու ընթացքում  նկատել են փողոցներով անկանոն անցնող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենա, որը ժամը 03.00-ին կանգնել է Ա.Ավետիսյան փողոցի թիվ 70 շենքի մոտ եւ սրահից իջել են երեք անձինք, որոնցից մեկը դիմել է փախուստի:

Նշված ավտոմեքենան, որի սրահի հետեւի նստատեղին եղել է 1  գազի բալոն, եւ մյուս 2 անձինք գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանություն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ 24-ամյա Արման Գ.-ն եւ 26-ամյա Հարություն Թ.-ն  խոստովանել են, որ գազի բալոնը գողացել են Գ.Արծրունու փողոցի թիվ 90 շենքի բակում կայանված «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայից:

Ձեռնարկվում են միջոցառումներ փախուստի դիմած անձի ինքնությունը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: