Վան քաղաքում հունիսի 4-6-ը կայանալիք «Միջագետքի բժշկագիտության միության» կազմակերպած 7-րդ գիտական համաժողովին մասնակցելու են նաեւ 4 հայ բժիշկներ;

Հայ բժիշկներն իրենց զեկույցները ներկայացնելու են հայերենով, թեեւ միության կազմակերպած համաժողովի լեզուներն են քրդերենը, թուրքերենը եւ անգլերենը՝ համաժամանակյա թարգմանությամբ:

Համաժողովին մասնակցող հայ բժիշկներն են գերմանահայ Համբարձում Մերկերյանը, Սուրեն Պողոսյանը, Սարգիս Ատամն ու ավստրիահայ Արա Ուղուրլյանը:

Հայերեն զեկուցումները թարգմանվելու են քրդերեն, թուրքերն եւ անգլերեն: