Մարտի 27-ին, ժամը 18.50-ին,  ոստիկանության Երեւան քաղաքի  վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները,  գողություն կատարելու կասկածանքով, Երեւանի Պարույր Սեւակի փողոցի թիվ 51/12 հասցեի մոտից ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել 25-ամյա Սերգեյ Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա նույն օրը,  ժամը 16.20-ին, գտնվելով թիվ 31 երթուղային տաքսու մեջ, Նոր Նորքի 1-ին զանգվածում գտնվող Հայկի արձանի մոտակայքում 47-ամյա Աշխեն Հ.-ի պայուսակից գողացել է  դրամապանակը, 24.000 դրամ եւ բանկային պլաստիկ քարտեր:

Սերգեյ Հ.-ի խուզարկությամբ գողոնը հայտնաբերվել է:

Կատարվում է հետաքննություն: