Մարտի 27-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ Մարաշի գերեզմանատան դիմաց` աղբարկղերի մոտ, զինամթերք է թողնում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 7.62 տրամաչափի 64 փամփուշտ, «ՌՊԳ» նռնակ, «Ֆ-1» նռնակ եւ  պայթուցիչ:

Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:

Կատարվում է հետաքննություն: