Մարտի 27-ին, ժամը 06.15-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի   ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, գծային բաժին բերման է ենթարկվել 43-ամյա Արմեն Ս.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա  2002 թ. ապրիլի 30-ից ՀՀ ՊՆ ՌՈ կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 362 հոդվածի /դասալքություն/  1-ի մասի մեղադրանքով: