Google ամերիկյան ընկերությունը ներկայացրել է Chromebit նոր սարքավորումը, որն ունի համակարգչի բոլոր գործառույթները, ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ։

Սարքավորման արտադրությամբ եւ վաճառքով պետք է զբաղվի ASUS ընկերությունը։ Սարքը վաճառքի կհանվի այս ամառ։

«Շոկոլադե կոնֆետից էլ փոքր այս սարքը լիարժեք աշխատող համակարգիչ է, որը կարելի  կլինի գնել 100 դոլարով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Chromebit-ը գործարկելու համար բավական է այն միացնել ցանկացած սարքավորման, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։