ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահի փոփոխությամբ այդ երկրի քաղաքականությունը չի փոխվի, քանի որ մեր տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականությունը պայմանավորված չէ մարդկանցով:
«Մեկ մարդու փոփոխությունը երկրի քաղաքականություն չի փոխի: Այլ է, եթե երկիրը քաղաքականությունը փոխի և մարդ ուղարկի՝ դրան համապատասխան: Սա ուրիշ խնդիր է»,-նշել է նա` կանխատեսելով, թե նոր նշանակվելիք միջնորդը ավելի կտրուկ խառնվածքի տեր է լինելու և այդ առումով ավելի լավ կիրականացնի տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականությունը:
ԱԺ պատգամավորն ընդգծել է նաեւ, որ ԱՄՆ-ը՝ իր շահերից ելնելով, փորձում է շատ արագ լուծել ինչպես Ղարաբաղյան հիմնախնդիրը, այնպես էլ տարածաշրջանում առկա մյուս խնդիրները: «ԱՄՆ-ին ձեռնտու չէ ավելի սրել փոխհարաբերությունները տարածաշրջանում, քանի որ Արևմուտքն այստեղ ունի որոշակի ֆինանսատնտեսական շահեր և ձգտում է կայունություն հաստատել»,-ասել է նա:




























