Toyota ընկերությունը պլանավորում է նոր գործարաններ կառուցել Մեքսիկայում եւ Չինաստանում, գրում է The Financial Times-ը։ Ըստ առկա տեղեկությունների՝ ընկերությունը մտադիր է այդ նպատակով 150 մլրդ ճապոնական իեն (1.3 մլրդ դոլար) ծախսել։ Ինչպես նշում է պարբերականը, Մեքսիկան եւ ՉԺՀ-ն աշխարհի խոշորագույն ավտոշուկաներն են։

2 նոր ընկերությունները Toyota-ին թույլ կտան մեծացնել տարեկան արտադրության ծավալները մինչեւ 300 հազար մեքենա։

Չինաստանում գործարանը պլանավորվում է բացել 2018թ. իսկ Մեքսիկայում՝ 2019թ. փոխանցում է Gazeta-ն։