Mercedes-Benz C-Class մեքենան Նյու Յորքի ավտոսրահում ճանաչվել է տարվա մեքենա։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Նա առաջ է անցել այնպիսի մեքենաներից, ինչպիսիք են Volkswagen Passat-ն ու Ford Mustang-ը։ Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ Mercedes-Benz C-Class-ի բազային տարբերակը ունի տեխնիկական բնութագրիչներ, որոնք սովորաբար ունենում են ավելի բարձր դասի մեքենաները։
Mercedes-Benz-ը ստացել է եւս 2 մրցանակ. Mercedes-AMG GT-ը ճանաչվել է լավագույն սպորտային մեքենա, իսկ լյուքս դասի լավագույն մեքենա է ճանաչվել Mercedes-Benz S-Class Coupe-ը։





























