«Հայաստանում բացակայում է ամբողջական ընդդիմադիր դաշտ՝ ամբողջական քաղաքականությամբ: Ես չեմ տեսնում այնպիսի մի ուժ, որը կարող է այսօր կանգնել և հասարակության մեջ խնդիր լուծել: Ես չեմ տեսնում այնպիսի հեղինակություններ, որոնք կարողանան հասարակության մեջ խնդիրներ լուծել: Ես թեժ աշուն չեմ տեսնում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է հանրապետական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, հավելելով, որ իշխանությունն ինքն է ուզում արժանի հակառակորդ ունենալ, ինչն այսօր բացակայում է։
«Եթե այսօր ընդդիմությունը խնդիր մշակի ոչ թե՝ իշխանություննե՛ր, գնացե՛ք, մենք գանք, այլ, որ՝ դուք լավը չե՛ք, մենք լավ բան ենք առաջարկում, ապա հասարակությունը գնալու է ընդդիմության հետևից»,- ասել է պատգամավորը:




























