Mercedes-Benz ընկերությունը ծրագրում է մոդել թողարկել, որը կկարողանա մրցակցել Porsche Panamera-ի հետ: Այս մասին գրում է Auto Motor und Sport պարբերականը՝ վկայակոչելով սեփական աղբյուրին:

Նորույթի մշակմամբ կզբաղվեն AMG-ի մասնագետները, իսկ հիմքում կներառվի հաջորդ սերնդի E-Class ընտանիքի հարթակը: Աղբյուրի համաձայն, սակայն, մեքենան միանգամայն ինքնուրույն մոդել կլինի:

Ըստ Motor-ի, նման ավտոմեքենայի մշակումը Mercedes-ի վաճառքի եւ մարքեթինգի գծով տնօրեն Օլա Կալենիուսի ռազմավարության մաս է կազմում, որը ծրագրում է Porsche-ի ուղղակի մի քանի մրցակից ստեղծել:

Առաջին նման սուպերքարը Mercedes-AMG GT-ն է, որի նպատակն է պայքարել Porsche 911-ի գնորդների համար: