Toyota ընկերությունը ներկայացրել է նորացված RAV4-ը, որն առաջարկվում է հիբրիդային մոդիֆիկացիայով: Մոդելի շնորհանդեսը կկայանա Նյու Յորքի ավտոսրահում:

Նորացված հիբրիդը նաեւ 2.5 լիտրանոց բենզինե շարժիչ ունի: Մեքենայի գլխավոր լուսարձակները փոքրացել են, փոխվել է նաեւ բեռնախցիկի ծածկը, նորացվել է անվահեծերի դիզայնը:

Ըստ Motor-ի, RAV4-ը նախազգուշացման եւ ճակատային բախման կանխարգելման գործառույթներ կունենա, հետիոտնի ճանաչման համակարգ եւ ադապտացված քրուիզ-քոնթրոլ:

Սպասվում է, որ նորույթն ամերիկյան շուկայում վաճառքի կհանվի 2015 թվականի աշնանը: