11-ամյա Նվերը սիրում է անսարք իրեր վերանորոգել. wրոշել է էլեկտրոտեխնիկ դառնալ, թեեւ 1,5 տարի առաջ պատահած դժբախտ դեպքը ստիպում է փոքրիկին եւ ընտանիքի մյուս անդամներին նախ եւ առաջ մտածել նրա աչքի լույսը պահպանելու մասին:

2013թ. հոկտեմբերին Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչ, 9-ամյա Նվերի ձախ աչքի մեջ անզգուշաբար էսենցիա է թափվում: Ծնողներն անմիջապես նրան Երեւան են տեղափոխում, որտեղ վիրահատելուց հետո հուսադրում են՝ վտանգավոր ոչինչ չկա, աչքի տեսողությունը կվերականգնվի:

«Ամեն ամիս ստուգման էինք բերում Երեւան ու ամեն անգամ ասում էին՝ կվիրահատենք նորից ու ամեն ինչ կանցնի: Այս տարվա հունվարին էլ հերթական ստուգման ժամանակ ասացին, որ ցավոք, ոչինչ անել չեն կարող եւ երեխային տուն տանենք»,- NEWS.am-ին պատմում է երեխայի մայրը՝ Լուսինե Վիրաբյանը:

Վիրաբյանները ստիպված դիմում են արտասահմանցի մասնագետներին եւ կլինիկաներին, որտեղից պատասխանը նույնն է՝ Նվերին եղջերաթաղանթի փոխպատվաստում է հարկավոր, որը Հայաստանում անել հնարավոր չէ:

«Իսկ մենք ֆինանսապես ի վիճակի չենք երեխային գոնե Ռուսաստանի Դաշնություն տանել»,- շարունակում է Լուսինեն:

11-ամյա Նվերին օգնելու համար Կոնվերսբանկում բացվել է հաշվեհամար մորաքրոջ՝ Լիանա Սուքիասյանի անունով:

AMD 1930011322430100

USD 1930011322430101