Թուրքիայի մաքսային եւ առեւտրի նախարարությունը բոլոր անցակետերին գաղտնի հրահանգ է ուղարկել՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապվածապրիլի 22-ից 26-ը սահմաններին ուժեղացնել հսկողությունը:
Թուրքական Sol.haber կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի մաքսային գլխավոր վարչության տնօրեն Մեհմեդ Հաթիփօղլուի ստորագրությամբ Թուրքիայի բոլոր անցակետեր են ուղարկվել գաղտնի հրահանգներ Armenian project 2015 անվան տակ:
Գաղտնի փաստաթղթում նշվել է, որ ըստ ստացված տեղեկությունների, ապրիլի 22-ից 26-ը Ստամբուլում տարբեր հասարակական կազմակերպություններ 1915-ի կոտորածների հետ կապված հայկական տեսանկյունը պաշտպանող մի շարք միջոցառումներ են իրականացնելու: Փաստաթղթում անցակետերի պատասխանատուներին կոչ է արվում հիշյալ ժամանակահատվածում կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել սահմանակետերին հնարավոր բռնությունների կանխման համար:






























