McLaren Automotive ընկերությունը Շանհայի ավտոսրահում կցուցադրի ամենաէժան սպորտային սուպեր դասի մեքենան՝ 540C-ը։ Ինչպես գրում է Car ամսագիրը մոդելը կարժենա 126 հազար ֆունտ (170 հազար եվրո) եւ վաճառվելու է միայն ասիական շուկաներում։ Շանհայի ավտոսրահը կբացի ապրիլի 20-ին։

Էժան McLaren-ը 570S մոդելի պարզեցված տարբերակն է։  Նորարարությունը կունենա 570-540 ձիաուժ արագություն, 3.8 թվին տուրբո շարժիչ եւ բազային սարքավորումների ավելի փոքր կոմպլեկտ։

Համանման համակարգն արդեն կիրառվել է 650S ավագ մոդելի ստեղծման համար, գրում է Motor-ը։

Ներկայումս McLaren 570S-ը նպատակ ունի մրցակցել  Porsche 911 Turbo S-ի հետ եւ 3.2 վայրկյանում կարող է զարգացնել 100 կմ/ժ արագություն, իսկ 9.5 վայրկյանում՝ 200 կմ/ժ արագություն։ Հետագայում այս մոդելը կունենա մեծացրած բեռնախցով Gran Turismo տարբերակը։