ԱՄՆ թմրանյութերի տարածման դեմ պայքարի վարչությունը գաղտնալսել է ամերիկացիների միջազգային հեռախոսազանգերը դեռ 1992թ.-ից։ Այս մասին գրում է USA today-ը։
ԱՄՆ կառավարությունը սկսել է գաղտնալսել իր քաղաքացիներին սեպտեմբերի 11-ից 10 տարի առաջ, ասված է հոդվածում։
Ավելի քան 2 տասնամյակ արդարադատության նախարարությունն ու թմրանյութերի տարածման դեմ պայքարի վարչությունը տեղեկություններ էին հավաքում ԱՄՆ-ից աշխարհի 116 երկրներ կատարվող գրեթե բոլոր հեռախոսազանգերից, պատմել են ծրագրի հետ կապ ունեցող գերատեսչությունների աղբյուրները, փոխանցում է Gazeta-ն։
Քննիչներն օգտագործում էին կանչերի ձայնագրությունները ԱՄՆ-ում թմրանյութերի տարածումը կանխելու համար։ Դրանք օգտագործվում էին նաեւ 1995թ. Օկլահոմա Սիթիում շենքի պայթյունի հետաքննության գործում։
Արդարադատության նախարարությունը փետրվարին խոստովանել էր, որ զանգերը գաղտնալսվում էին, սակայն դրանց մասշտաբները մինչ օրս չէին բացահայտվում։
Ժամանակի ընթացքում գաղտնալսվող երկրների ցուցակը փոխվում էր, սակայն այնտեղ մշտապես եղել են Կանադան, Մեքսիկան եւ Հարավային ու Կենտրոնական Ամերիկայի երկրների մեծ մասը։





























