Ուկրաինայի Օդեսա քաղաքում քննիչները հետաքննում են հրաձգության հետեւանքով հիվանդանոցում մեկ քաղաքացու սպանության եւ եւս 2-ի վիրավորվելու դեպքը։ Քաղաքում հայտարարել են «Գրավում» գործողության պլանի մեկնարկի մասին, հայտնում է Ուկրաինայի ՆԳՆ շրջանային վարչությունը։
«Քաղաքային №1 հիվանդանոցից բուժհաստատության տարածքում հրաձգության մասին ահազանգ էր ստացվել։ Անհայտ անձինք կրակահերթը էին բացել, որի հետեւանքով զոհվել էր մեկ եւ վիրավորվել եւս 2 մարդ»,- ասված է հայտարարության մեջ։ Անհայտ չարագործները BMW մակնիշի մեքենայով դեպքի վայրից դիմել են փախուստի։
Հարուցվել է քրեական գործ «կանխամտածված սպանություն» հոդվածով։





























