Չիկագոյի քաղաքապետ Ռամ Էմանուելը վերընտրվել է իր պաշտոնում, հաղորդում է Reuters-ը:
Էքզիթ-փոլերի տվյալներով, 55-ամյա քաղաքապետը ստացել է ընտրողների ձայների 56 տոկոսը: Նրա մրցակից Ջիզուս Գարսիան ստացել է 44 տոկոս ձայն: Նրա նախընտրական շտաբի ներկայացուցիչն արդեն ընդունել է իրենց պարտությունը, հաղորդում է Gazeta-ն:
Էմանուելը ավելի վաղ եղել է ԱՄՆ նախագահներ Բիլ Քլինթոնի եւ Բարաք Օբամայի օգնականը:





























