Վենեսուելայի դատախազությունը Կարակասի քաղաքապետ Անտոնիո Լեդեզմային երկրի կառավարության դեմ դավադրություն նախապատրաստելու մեղադրանք է առաջադրվել, հաղորդում է Վենեսուելայի հեռուստատեսությունը:

«Դատախազ Խոսե Լուիս Օրտան քաղաքապետին մեղադրել է դավադրությանն առնչություն ունենալու մեջ, որը նախատեսված է եւ պատժելի է քրեական օրենսգրքով եւ կազմակերպված հանցավորության ու ֆինանսական ահաբեկչության դեմ օրենքով»,-ասված է երկրի դատախազության տարածած հաղորդագրության մեջ, հաղորդում է Gazeta-ն:

Դատախազությունը պահանջել է երկարաձգել պաշտոնյայի կալանքի ժամկետը:

Ավելի վաղ նշվել էր, որ Կարակասի քաղաքապետ Անտոնիո Լեդեզման, որին կալանավորել էին գործող իշխանությունները տապապելու նպատակով դավադրությանն առնչություն ունենալու մեջ, չի ընդունում իր մեղքը: