Հայաստանի ԱԺ հերթական նիստի սկզբում, այսօր՝ ապրիլի 8-ին, խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը աչքի է ընկել եւս մեկ զվարճալի արտահայտությամբ:
Նիստի սկզբում նա շնորհավորել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Մխիթարյանի ծննդյան օրը. Նա դարձավ 51 տարեկան:
«Շնորհավորենք նաեւ խորհրդարանի նախագահ պարոն Գալուստ Սահակյանին»,-հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Այո, այո, շնորհակալություն: Իմ ծննդյան օրն ամեն օր է»,-ժպիտով հայտարարել է Գալուստ Սահակյանը:
Նշենք, որ Գալուստ Սահակյանը ծնվծել է 1948 թվականին եւ այսօր դարձավ 67 տարեկան:




























