Ապրիլի 8-ին  Հայաստանի խորհրդարանում պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են նախկին պատգամավոր Դավիթ Զադոյանի հիշատակը։

1949թ. ծնված Զադոյանը վախճանվել էր 2015թ. ապրիլի 6-ին։ 1995թ. նա ընտրվել էր Հայաստանի Ազգային ժողովի առաջին գումարման նստաշրջանի պատգամավոր եւ ներկայացնում էր Հայոց համազգային շարժումը։ Մեկ տարի անց նա նշանակվել էր Արարատի մարզպետի պաշտոնում։ 1990-ական թթ վերջին՝ Հայաստանում իշխանափոխությունից հետո, նա լքել էր ՀՀՇ շարքերը եւ միացել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։ 1999-2000թթ. նա եղել է ՀՀԿ Խորհրդի անդամ։

Տարբեր ժամանակաշրջանում  նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել։ 1993-1995թթ. նա եղել է սննդի եւ արդյունաբերության նախարարը, 1998-1999թթ.՝ տարածքային կառավարման նախարար, 1999-2000թթ.՝ էներգետիկայի նախարար, 2000-2002թթ.՝ արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարար, իսկ 2002-2003թթ.՝ գյուղատնտեսության նախարար։