Միջազգային ռազմավարական հետազոտությունների խորհրդի կողմից թուրքական հասարակությունում իրականացված հարցախույզը հետաքրքրիր տվյալներով է աչքի ընկել։
Թուրքիայի արտաքին քաղաքականությունը հաջողված են համարում 49 %-ը, չհաջողված 47 %-ը: Ահա այդ հարցախույզից որոշ տվյալներ:Եվրամիության հետ իր ապագան կապում է թուրք ժողովուրդի 56.3 %-ը, թյուրքական աշխարհի հետ՝ 23.6%-ը, իսլամական աշխարհի հետ՝ 10 %-ը, Եվրասիական միության հետ՝ 7.2 %-ը, ԱՄՆ-ի հետ՝ 2.7 %-ը: Ըստ թուրք հասարակության մեջ հարցումների, աշխարհի խաղաղությունը վտանգում է ԱՄՆ-ը՝ 32 %, Իսրայելը՝ 23.6 %, Ռուսաստանը՝ 11.6 %, Ֆրանսիան՝ 9.5 %:Ո՞րն է այն պատճառը, որ Թուրքիան չի կարողանում մտնել Եվրամիություն: Կրոնական եւ մշակույթային տարբերությունները՝ 56.3 %, ժողովրդավարացման խնդիրները՝ 15.4 %, տնտեսական տարբերությունները՝ 10.9 %, բնակչությունը՝ 7.2 %, Հայկական հարցը՝ 4.5 %:
«Եթե Թուրքիան մի մեծ խնդիր ունենա՝ պատերազմ, ներքին հակամարտություն կամ տարերային աղետ, որ՞ երկիրը ամենաշատը կօգնի», հարցին պատասխանների այսպիսի համամասնություն է ստացվել՝ ԱՄՆ-ը 25.4 %, Ադրբեջանը 10.9 %, Ճապոնիան՝ 8.6 %, թյուրքական հանրապետությունները՝ 7.4 %, իսլամական երկրները՝ 7.2 %, Հունաստանը՝ 3.6 %, Ռուսաստանը՝ 1.09 %: Ո՞ր երկիրն է Թուրքիային բարեկամ: Ադրբեջանը՝ 23 %, Բոսնիա-Հերցեգովինան՝ 10.8 %, ԱՄՆ-ը՝ 8.5 %, Գերմանիան՝ 0.6 %: Ո՞ր երկիրն է Թուրքիային վտանգ ներկայացնում: ԱՄՆ-ը՝ 25.4 %, Իսրայելը՝ 15.6 %, Ֆրանսիան՝ 12 %, Հայաստանը՝ 10.3 %, Հունաստանը՝ 7 %, Ռուսաստանը՝ 6.4 %, Գերմանիան՝ 1.8 %:
Նշենք, որ 2005 թվականին նույն կենտրոնի կողմից իրականացրած հարցախույզի համաձայն, Հայաստանը Թուրքիայի համար վտանգավոր համարողների քանակը կազմել էր 6 %, Ռուսաստանին՝ 2.8 %, իսկ Գերմանիային՝ 0 %։ Այսինքն նշված երկրները ներկայումս ավելի վտանգավոր են դարձել Թուրքիայի համար, ինչպես կարծում է թուրք հասարակությունը։
Հարցումները իրականացվել են Ստամբուլ, Անկարա, Իզմիր եւ Բուրսա քաղաքներում։




























