The Bald Itali առցանց-ամսագրի աշխատակիցները մի ամբողջ ամիս առանց հագուստի են աշխատել: Ամբողջ մարտի ընթացքում գործընկերներն աշխատանքի են եկել, մերկացել եւ նոր միայն սկսել աշխատել: Նրանց կարծիքով, այս փորձը նպաստել է աշխատակազմի մերձեցմանը:

Սան Ֆրանցիսկոյի խմբագրության աշխատակիցները, ավարտելով փորձը, կարծիք են հայտնել, որ այս փորձը հարկավոր է կիրառել բոլոր ընկերություններում, գոնե մեկ շաբաթ:

Աշխատողները նշել են, որ առաջին օրերին ամոթխածություն եւ անհարմարություն բոլորն են զգացել, սակայն որոշ ժամանակ անց դա փոխարինվել է դրական զգացողություններով: