Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը պարզաբանել է, թե ինչու են ազգային եւ կրոնական փոքրամասնություններին առաջադրդել պատգամավորի թեկնածուներ։

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ HDP-ի առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը հայտարարել է. «հայ թեկնածու ունենք, քանի որ հայերը Թուրքիայի իրականությունն են։ Ալեւիներ կան, քանի որ նրանք Թուրքիայի իրականությունն են։ Սոցիալիստները, գլխաշորով կանայք ու քրդերը Թուրքիայի իրականությունն են»,-ասել է Դեմիրթաշը։

Նշենք, որ Ստամբուլի 3-րդ ընտրատարածքում HDP-ն 2-րդ համարի տակ ներկայացրել է ստամբուլահայ համայնքի ակտիվ անդամ Կարապետ Պայլանի թեկնածությունը։