Հունաստանն Արժույթի միջազգային հիմնադրամին 450 մլն եվրո է փոխանցել, գրում է The Guardian-ը:

Նախօրեին Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Մուդրինը հայտարարել է, որ Հունաստանը կամ դուրս կգա եվրոգոտուց, կամ կվճարի ԱՄՀ-ին ունեցած իր պարտքերը, հաղորդում է Gazeta-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հունաստանը ԱՄՀ-ին հերթական տրանշը կվճարի ապրիլի 9-ին: