Ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով 8 նոր փորձաքննություն է նշանակվել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝  վկայակոչելով մեղադրյալ Համզաթ Բախաեւի փաստաբանին։

«Հետաքննությունը ինձ ծանոթացրել է եւս 8 փորձաքննության որոշման մասին։ Մասնավորապես պլանավորվում է բալիստիկ փորձաքննություն անցկացնել։ Կուսումնասիրվի նաեւ մեղադրյալների հագուստը վառոդի հետքեր գտնելու, իսկ մեքենան՝ մատնահետքեր հայտնաբերելու նպատակով»,- ասել է փաստաբանը։

Նա նշել է, որ ընդհանուր առմամբ այս պահին նշանակված է 30 փորձաքննություն։