Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Ֆրանկֆուրտ, որտեղ մասնակցելու է Գերմանա-հայկական հիմնադրամի ծրագրերի դիտորդ խորհրդի հերթական նիստին:

ԿԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստի ժամանակ քննարկվելու են KfW բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերի իրականացմանընթացքը, ֆինանսական ոլորտում գերմանա-հայկական համագործակցության հարցերը:

Արթուր Ջավադյանը հանդիպումներ կունենա մի շարք ֆինանսական կառույցների ղեկավարների հետ: