Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ կառավարության հիմնական խնդիրը եվրագոտում մնալն է եւ ֆինանսական խնդիրներին համաեվրոպական լուծումներ գտնելը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Մեր կառավարության նպատակն է, որպեսզի Հունաստանը մնա եվրագոտում: Մենք այդ խնդրի համաեվրոպական լուծում ենք փնտրում»,-հայտարարել է Ցիպրասը՝ ելույթ ունենալով ՄԳԻՄՕ-ի ուսանողների առջեւ:

Նա նաեւ նշել է, որ Հունաստանի արտաքին քաղաքականությունը մոտ ապագայում կազդի երկրի ֆինանսական խնդիրների լուծման վրա: