Ոչ ոք չի ծնվում իշխանություն կամ ընդդիմություն: Այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին, լրագրողներին հայտարարել է Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ հավելելով, որ բոլոր քաղաքական ուժերը պետք է ընդհանուր գործ անեն:
«Քաղաքական գործունեությունն, այսպես թե այնպես, ընդդիմությունը: Ընդդիմությունը է երկրի առջեւ կանգնած խնդիրներին»,-հայտարարել է նա:
ԱԺ նախագահի խոսքով՝ ոչ ոք չի սահմանափակում ընդդիմադիր պատգամավորներին իրենց գործունեության մեջ, հետին պլան չի մղում նրանց օրինագծերը:
«Ուղղակի օրենք գրելը մասնագիտություն է, եւ կառավարությունը մասնագետների շատ հաստիքներ ունի դրա համար: Իսկ պատգամավորները ավելի շուտ պետք է օրենքներ ընդունելու քաղաքականություն մշակեն»,-ասել է Սահակյանն ու հավելել. «Իհարկե, պատգամավորները հանդես են գալիս իրենց օրենսդրական նախաձեռնություններով, բայց հիմնականում դրանք կրում են լոկալ բնույթ, իսկ Կառավարությունը բավարար ռեսուսրներ ունի՝ ռազմավարական նախաձեռնություններ մշակելու համար»:




























