Սախալինցի դահուկորդ զբոսաշրջիկ Մաքսիմ Պասյուկովը Սախալինի շրջանում եւ Խաբարովսկի երկրամասում միայնակ կտրել-անցել է 500 կմ ձյունածածկ տարածք։ Նրա ճանապարհորդությունը տեւել է 18 օր։
Պասյուկովի խոսքով՝ ինքն արդեն նման ճանապարհորդություններ կատարել էր 2011, 2012 եւ 2013թթ.։ Այդ տարածքը հաղթահարելու համար նա օգտագործել է զբոսաշրջիկի դահուկներ եւ սահնակներ։ Դահուկորդը գիշերել է վրանում եւ սնվել ընդեղենով, չորացրած մսով ու բանջարեղենով։





























