ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ռուսական ապրանքները արտասահմանյան շուկա դուրս բերելու ճանապարհային քարտեզում փոփոխություններ է մտցրել։ Այս մասին հայտնում է Gazeta-ն։ Նրա խոսքով՝ արտահանման ճանապարհը հեշտացնող միջոցները կընդունվեն մինչեւ 2015թ. վերջ։

«Կարեւոր է զարգացնել աջակցությաըն ենթակառուցվածքը։ Դրա համար նոր միջոցներ են ընդունվել, որոնք թույլ կտան հնարավորինս արագացնել արտահանման հետ կապված ընթացակարգերը՝ ֆիսկալ, մաքսային, վարչական, ֆինանսական եւ ոչ ֆինանսական ծառայությունները, այդ թվում «Միասնական շուկայի» համակարգի ստեղծումը»,- հայտարարել է Մեդվեդեւը։

Ռուսաստանը նաեւ մտադիր է ԵՏՄ անդամ երկրներին ապրանքների արտահանման ավելի հարմարավետ պայմաններ առաջարկել։