Հայաստանի կառավարությունն առաջարկել է չեղյալ հայտարարել լիցենզավորված սկավառակների դրոշմման պահանջը: Նման առաջարկով այսօր՝ ապրիլի 9-ին, կառավարության նիստում հանդես է եկել «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» պետական կազմակերպության նախագահ Արմեն Եղիազարյանը:

Նա նշել է, որ այդ այդ դրոշմները, որոնք ուժի մեջ են մտել 2011-ից, զգալիորեն կպարզեցնեն արվեստի աշխատողների եւ հրատարակչական ընկերությունների գործունեությունը:

Բացի այդ, դրոշմների չեղյալ հայտարարելը կհեշտացնի ստեղծագործությունները էլեկտրոնային ձեւաչափով համացանցում տեղադրելը: Վերջապես կնվազեն ծախսերը, որոնք պրոդյուսերական կենտրոններն անում են պետեկամուտների կոմիտեից այդ դրոշմները գնելու համար: