Թուրքիայի «Ժամանակակից իրավաբանների միության» Իզմիրի մասնաճյուղը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ներողություն է խնդրել հայ ժողովրդից։
Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Իզմիրի փաստաբանների պալատը ապրիլի 9-ին անցկացնում է «Վերջ Հայոց ցեղասպանության 100-ամյա ստերին» կոնֆերանսը, ինչին արձագանքել են «Ժամանակակից իրավաբանների միության» Իզմիրի մասնաճյուղի իրավաբանները։
«Ժամանակակից իրավաբանների միության» Իզմիրի մասնաճյուղի իրավաբաններն անընդունելի են համարել իրավաբանների կողմից «տեղահանություն» ասել ցեղասպանությանը եւ պետության խխտողական քաղաքականությունը շարունակելը։
«Սրանից 100 տարի առաջ Օսմանյան պետությունում հայերի հանես իրականացված «տեղահանությունը» ցեղասպանություն է։ Մեր միության անունից ցեղասպանության համար հայ ժողովրդից ներողություն ենք խնդրում»,-ասվել է «Ժամանակակից իրավաբանների միության» Իզմիրի մասնաճյուղի տարածած հայտարարության մեջ։





























