Հայաստանի ԱԱԾ-ն Արցախի իր գործընկերներին Hyundai է նվիրել: Համապատասխան որոշումը կառավարությունը կայացրել է այսօր՝ ապրիլի 9-ին կայացած նիստում:

Հայաստանի ԱԱԾ նախագահի տեղակալ Արզուման Հարությունյանը նշել է, որ Արցածի ԱԱԾ-ին կփոխանցվի 2010 թվականի արտադրության Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենա՝ 6 մլն դոլար արժողությամբ:

«Հայաստանի կառավարությունը, այդ թվում ԱԱԾ-ն, գնահատում է Արցախի մեր գործընկերների հետ համագործակցությունը եւ մշտապես աջակցում նրանց բոլոր հնարավոր միջոցներով»,-ընդգծել է Հարությունյանը: