Այն, որ տարբեր երկրների ներկայացուցիչներ մասնակցում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներին, աշխարհին ցույց կտա, որ ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել։ Այդ մասին ապրիլի 9-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը։
Նրա խոսքով՝ վերջին օրերի միջոցառումները Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը ավելի ինտենսիվ են դարձնում, եւ հարցը մնում է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում։ «Սա ուղղակի ինտենսիվացման գործընթաց է, որը չի կասեցվի եւ չի դանդաղեցվի։ Հայոց ցեղասպանության պատմության էջը փակված չէ, քանի դեռ այն չի ճանաչվել, այդ թվում՝ Թուրքիայի կողմից»,- ընդգծեց Ալեքսանդր Մարգարովը։





























