Հայաստանը պետք է վերականգնի իր տարածքային ամբողջականությունը։ Այս մասին խորհրդարանում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։
Ապրիլի 24-ին մենք բոլորս կլինենք Ծիծեռնակաբերդում, մեր հարգանքի տուրքը կմատուցենք մեր տատերին եւ պապերին։ Սակայն դա ամենը չէ։ Դրանից հետո մենք դեռ շատ անելիքներ ունենք։ Պետք է ողջ աշխարհին հայտարարել, թե ինչ է կատարվել, որպեսզի հետագայում խուսափենք ցեղասպանություններից։ Եվ պետք է հայտարարենք, որ մեզ զրկել են Հայրենիքից։ Հետեւաբար մենք պետք է վերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը»,- ասել է Փոստանջյանը։
Նշենք, որ Ազգային ժողովում ընթանում են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու կոչով հանդես գալու հայտարարության նախագիծը։




























