Ապրիլի 11-ին հանրապետության տարածքը կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության  գոտում, որի արդյունքում շրջանների զգալի մասում սպասվում են  անձրևներ և ամպրոպ, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում` ինտենսիվ:

Հանրապետության տարածքում` ապրիլի 11-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է զգալի անձրեւ եւ ամպրոպ: Քամին՝ հարավային 5-10 մ/վրկ. արագությամբ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 11-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով:

ՏԿԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +10+12, վաղը ցերեկը՝ +13+15 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +5+10,

Կոտայքում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +5+10,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +5+10,

Լոռիում՝  գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +8+13,

Տավուշում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝  +10+15,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +5+10,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +12+15,

Արարատում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +13+16,

Արմավիրում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +13+16,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +5+10,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +13+16,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +13+16,

Սյունիքի նախալեռներում՝ +4+8, ցերեկը՝ +8+13,

Lեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +5+7, ցերեկը՝  +10+15: