Աբովյան քաղաքում երեկ՝ ապրիլի 9-ին, ինքնասպանություն է գործել 88-ամյա թոշակառու: Ոստիկանությունից NEWS.am-ի թթակցին հայտնեցին, որ տղամարդը կախվել է իրենց տան բակում՝ երկրորդ հարկի աստիճաններից պարանով կախվելու միջոցով: Նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է երկտող հետեւյալ բովանդակությամբ՝ «Ինձ կներեք արարքիս համար, ես բոլորիդ սիրում եմ»: Կատարվում է քննություն:




























