Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը վավերացրել է Եվրամիության հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագիրը։ Այս մասին ՈՒՆԻԱՆ-ին հայտնել է Ուկրաինայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մամուլի խոսնակ Ալեքսեյ Կուրկան։
Մամուլի խոսնակը ընդգծել է, որ բրիտանական խորհրդարանում անհրաժեշտ տեխնիկական ընթացակարգերից հետո Ասոցացման վավերացման մասին փաստաթուղթը փոխանցվել է Եվրահանձնաժողով...
Նրա խոսքով՝ Բրիտանիայի խորհրդարանում Ասոցացման համաձայնագրի վավերացման ընթացակարգին նախորդել էին եվրոպական հարցերով համապատասխան հանձնաժողովում ընթացող լսումները։ Նիստը կայացել էր այս տարվա հունվարի 29-ին։





























