Հուլիսի 26-ի գիշերը եւ օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում դարձյալ արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:

Ինչպես NEWS.am-ը տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Չախրլը, Քյուրդլար, Մեհդիլի, Չեյիլ, Յուսուֆջանլու, Ջավագիրլի, Բաշ-Քարվենդ, Շխլար, Քենգեռլի, Նամիրլի, Սեյսուլան, Թալիշ եւ Գյուլիստան ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: