ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ ապրիլի 10-ին, կազմել է 476.34 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.79 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 505.68 դրամ (նվազել է 5.11 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 698.17 դրամ (նվազել է 5.88 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 9.43 դրամ (աճել է 0.38 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 249.63 դրամ, ոսկին՝ 18,297.99 դրամ, պլատինը՝ 17,795.66 դրամ:

Ապրիլի 10-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 476.91 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 476.8 դրամ: