Ապրիլի 10-ին Իսրայելի զինվորականները Հորդանան գետի Արեւմտյան ափին բռնկված բախումների ժամանակ 27-ամյա պաղեստինցու են սպանել։ Ինչպես հայտնում է ՎԱՖԱ գործակալությունը, միջադեպը տեղի էր ունեցել Բեյթ Ումար գյուղի շրջանում։ Եվս 2 արաբ վիրավորվել է։
Պաղեստինցիների եւ զինվորների միջեւ բախումները սկսվել էին Բեյթ Ումարի բնակիչներից մեկի հուղարկավորումից անմիջապես հետո։ Նրան 3 ամիս առաջ էին բաց թողել իսրայելական բանտից։ Ազատության մեջ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր, եւ նա, որը այսօր սպանված պաղեստինցու մտերիմ ազգականն էր, մահացել էր։ Տարերային հանրահավաքի ժամանակ պաղեստինցիները նրա մահվան համար մեղադրեցին իսրայելցիներին՝ պահանջելով պատժել բանտարկյալների հանդեպ հանցանք գործածներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։





























