Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այս տարվա վերջին պաշտոնական այցով կայցելի Ռուսաստան։ Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը Դաշնային խորհրդի փոխխոսնակ Իլյաս Ումախանովի հետ հանդիպման ժամանակ։

«Տարվա վերջին պլանավորվում է Թուրքիայի նախագահ պարոն Էրդողանի այցը Ռուսաստան։ Թուրքիայում այս տարի ընտրություններ են կայանալու եւ կառավարության ձեւավորումից հետո սպասվում է պետության ղեկավարի այցը Ռուսաստան»,- փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Դեսպանը նաեւ հավելել է, որ այս տարի Թուրքիա կայցելի ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը։