Ավստրիայի եկեղեցիների էկումենիկ խորհուրդը նամակով դիմել է երկրի նախագահին՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ օրինակ ծառայել մյուս երկրներին։ Ինչպես հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը, նամակն ուղարկվել է նախագահ Հայնց Ֆիշերին, Ազգային խորհրդի նախագահ Դորիս Բյուրեսին, կանցլեր Վերներին Ֆայմանին եւ արտգործնախարար Սեբաստիան Ֆուրցին։

Նամակն ուղարկել են ավետարանչական-մեթոդիստական, կաթոլիկ, լյութերական եկեղեցիների կողմից։

Նամակում ասվում է, որ ճանաչումը պետք է լինի մինչեւ ապրիլի 24-ը։