Գերմանիայի Վիսբադեն քաղաքի բնակելի շենքի հրդեհի հետեւանքով զոհվել է մեկ, վիրավորվել 19 մարդ:

«Կրակը բռնկվել է շենքի առաջին հարկում: Բնակարաններում տեղակայված ծխի ցուցիչների շնորհիվ բնակիչներն արագ տեղեկացել են հրդեհի մասին: Դեպքի վայր հասած հրշեջներին թիմը այրվող շենքից փրկել է 11 մարդու»,-ասված է տարածված հաղորդագրությունում:

Բոլոր տուժածները, այդ թվում երեք երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Հրդեհի պատճառների մասին չի հաղորդվում: